2023 random posts on social media - Hayasdan

 Trying to make heads and tale of all the dizzying events unfolding in 2023


ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ ԵՒ ... ԱՂԱՍԻ ԽԱՆՋԵԱ՞Ն

2020ի պատերազմէն ի վեր կը խուսափիմ Հայաստանի ներքաղաքական անցուդարձին մասին կարծիք յայտնելէ Ֆէյսպուքի վրայ։ Ծայրայեղական մեկնաբանութիւններուն պատասխանելու համբերութիւն ու տրամադրութիւն, ալ չըսած՝ ժամանակ, չունիմ։
Երէկ եւ այսօր՝ բաւական արձագանգներ կարդալէ ետք Նիկոլ Փաշինեանի մասին ռուսական հեռատեսիլի ծրագրին մասին, որոշեցի երեւանեան օրերէս կիսատ-պռատ յիշած ռուսերէնովս 50 րոպէ լսել հաղորդումը։ Ընդամէնը մի քանի րոպէ անցած էր ու արդէն պարզ էր հաղորդման բովանդակութիւնը, երբ մտածեցի թէ Փաշինեանէն առաջ ո՞վ էր արդեօք Հայաստանի ղեկավարը (կամ ինչպէս երբեմն կ'ըսեն՝ առաջին այրը) որ նման քանակութեամբ հրապարակային լուտանքի ենթարկուած ըլլայ քրեմլինամերձ խօսափողերէ։ Միակ օրինակը, որ միտքս եկաւ, Աղասի Խանջեանն էր՝ 1936էն ետք։ (Կը խնդրուի այս նմանութիւնը մեկնաբանելու համար շատ հեռուները տանող վառ երեւակայութեան չդիմել։) Արդեօք կա՞յ յիշողութենէս ջնջուած այլ օրինակ կամ օրինակներ։
Յ.Գ. Շնորհակալութիւն Անդրանիկ Միհրանեանին, որուն ելոյթին միջոցով սորվեցայ, որ son of a bitch-ին ռուսերէնը сукин сын է եղեր։ (Սկիզբը անհատի անուն կարծեցի։) Յիշեցի նաեւ, որ Միհրանեանը Ղարաբաղեան Շարժման առաջին ամիսներերուն՝ շուրջ 35 տարի առաջ, յաճախ Ռոբերտ Մավիսակալեանին հիւրը կ'ըլլար։ Այդ ժամանակ, Հայաստանը ԽՍՀՄի անդամ էր...
NIKOL PASHINYAN AND... AGHASI KHANJEAN?
Since the 2020 war, I will avoid expressing my opinion on Armenia's internal political transition on Facebook. I do not have the patience and mood to answer extreme comments, but not to mention the time.
Yesterday and today, enough to read reviews about the Russian TV program about Nikol Pashinyan, I decided to listen to the program for 50 minutes in Russian, which I remember half of my Yerevan days. Several minutes had passed and the content of the program was already clear, when I thought who was the leader of Armenia before Pashinyan (or as they sometimes say) The first son) that all Kremlin-like speakers have been publicly robbed in such a number. The only example that came to my mind was Aghasi Khanjian, back in 1936. (I would like to ask you not to use bright imagination to comment on this similarity.) Is there any other example or examples that have been erased from my memory?
Y. G. Thanks to Andranik Mihranyan, whom I was told through his speech that the son of a bitch was a Russian son of a bitch. (At first I thought it was a name of an individual.) I also remembered that Mihranean often used to call Robert Mavisakalyan in the first months of the Karabakh Movement, about 35 years ago. At that time, Armenia was a member of the USSR...


==========================

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե ԱՆՁՆԱՍՊԱՆ չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

09․12․1921 Կ․Պոլիս-Վենետիկ

=========================== 

Բացառիկ լուսանկար, որտեղ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը (ձախ կողմում), Լիբանանի թեմի առաջնորդ, 1963-ից Մեծի Տանն Կիլիկիո Խորեն Ա կաթողիկոսն (մեջտեղում) ու Արամ Խաչատրյանն (աջ կողմում) են միասին Բեյրութում՝ 1961 թ. մայիսին, ինչպես գրված է լուսանկարի հետևում։ Իսկապես արժեքավոր անմահացում է

https://www.aniarc.am/2018/01/11/vratsian-khoren-a-aram-khachatryan-beirut-1961/

====================

The Soviet Union gave diplomatic recognition to Israel on May 17, 1948, just three days after its declaration of independence. It was the first state in the world to do so — long before the United States.
Soviet support for Israel was not limited to diplomatic means, either. Via Czechoslovakia, the Soviet block sent arms to the Zionist militia Haganah, which used them to begin the ethnic cleansing of Palestine. In other words, Stalin gave material support for the Nakba. The Soviet-aligned Communist Party, the MAKI, became an important conduit of support for establishing the Zionist state.

=====================
«Հայենք, եւ յետոյ` Համայնավար: Հայենք, եւ յետոյ` Դաշնակցական: Հայենք, եւ յետոյ` Հնչակեան: Հայենք, եւ յետոյ` Ռամկավար: Հայենք, եւ յետոյ` դիւանագէտ, խաբեբայ, սրիկայ, խուժան, իմաստուն, խորամանկ եւ վրէժխնդիր: Նախ հայ: Յետոյ` ձեր ուզածը: Կարելի չէ նախ Համայնավար, Դաշնակցական, Հնչակեան, Ռամկավար կամ դիւանագէտ ըլլալ, եւ յետոյ հայ»:
Գևորգ Աճեմյան
=======================
«... եթէ կ՛ուզէք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, ընկճեցէ՛ք այն բռնակալը, որ կը տիրէ ձեզմէ ամէն մէկուն կրծքին տակ, մեռցուցէք ձեր մէջի՛ բռնակալը»
Հատուած՝ «Շղթայուած» թատերգութիւնէն
Լեւոն Շանթ (1869-1951)
=================

Comments